Հայաստան մտնող գազի կալորիականությունն ավելացել է․ Փաշինյանը՝ գազի թանկացման մասին (տեսանյութ)
Կարծում էինք, որ գնաճը կանցնի կայունացման փուլ, սակայն ինչպես տեսնում եք, ամեն ինչ այդքան այդպես չէ։ Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև գազի գնի բարձրացմանը։
Նա երկար բացատրեց, թե ինչու է թանկացել գազը։ Փաշինյանը նշեց, թե Հայաստան մտնող գազի կալորիականությունն ավելացել է։
Փաշինյանը բերեց այլ երկրների օրինակներ, որտեղ գազի գինը ևս թանկացել է։