Մոսկվայում այսօրվանից չեղարկվում է QR կոդի պահանջը
Մոսկվայի իշխանությունները չեղարկել են QR կոդերը, որոնց օգտագործումը ներդրվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով՝ ժամանցային միջոցառումների, թատրոններ և թանգարաններ այցելելու համար։ Այս մասին իր բլոգում հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Մոսկվայում համաճարակաբանական իրավիճակը աստիճանաբար վերադառնում է նորմայի: Օմիկրոնի և հոսպիտալացումների նոր դեպքերի թիվը շարունակում է նվազել: Դա թույլ է տալիս մեզ վերացնել գործող սահմանափակումների զգալի մասը: Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ 2022 թվականի մարտի 3-ից Մոսկվայում դադարեցվում է QR կոդերի կիրառումը»,- գրել է նա։
Մարտի 3-ից Մոսկվան չեղարկել է նաև սննդի օբյեկտներ, թատրոններ, թանգարաններ, ինչպես նաև համերգներ, ժամանցային, մշակութային, ժամանցային, կրթական և սպորտային միջոցառումներ այցելելու սահմանափակումները։
Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ 60 տարեկանից բարձր բնակիչների և խրոնիկական հիվանդություններ ունեցողների համար Մոսկվայում տնային ռեժիմը մարտի 3-ից պարտադիր չի լինի, այլ միայն խորհուրդ կտրվի: