Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհասնեն Հայաստան, բայց կունենան նաև հայելային էֆեկտ

Եթե Ռուսաստանի տնտեսությունը թեթև մրսում է, Հայաստանի տնտեսությունը հիվանդանում է, քանի որ մեր երկրի տնտեսության կախվածությունը բավականին մեծ է Ռուսաստանի տնտեսությունից։ Սա տնտեսագետների գնահատականն է։

Սա նշանակում է, որ, հաշվի առնելով ռուսական ու հայկական տնտեսական սերտ կապը, տրամաբանական է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետևանքով Հայաստանում ևս տնտեսությունն անկում կապրի: Համենայնդեպս առաջին սպառման և ոչ միայն այդ, ապրանքների գնային քաղաքականության վրա երևում են առաջին հետքերը։

Հարկ է նկատել, որ առաջին հերթին պատժամիջոցների ազդեցությունը կերևա այն ընտանիքների բյուջեի վրա, ովքեր արտագնա աշխատողներ ունեն Ռուսաստանում: Քանի որ առաջին հարվածը ռուսական ռուբլին է կրել, որն արժեզրկվել է և՛ դոլարի, և՛ դրամի նկատմամբ:

Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2021 թվականին բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են ուղարկել մոտ 2 մլրդ 109 մլն դոլար, որից 856 մլն դոլարը կամ 41%-ը Ռուսաստանից է։

Ու ստացվում է՝ արտագնա աշխատանքի մեկնած հայերի աշխատած գումարները Հայաստան մուտք գործելիս և դրամի վերածվելիս, մոտավորապես կկիսվեն, կամ գոնե զգալի մասը կկորսվի։

Այլ կերպ ասած՝ կունենանք տրանսֆերտների նվազում: 

Ամեն դեպքում, հարկ է հիշել, որ տարիների ընթացքում, երբ Ռուսաստանը պարբերաբար ենթարկվել է տնտեսական պատժամիջոցների Արևմուտքի կողմից, ռուսական ռուբլին ու տնտեսությունը «դիմադրողականություն» են ձեռք բերել արտաքին շոկերի նկատմամբ։

Ուստի չի բացառվում, որ եթե նոր շոկային ազդակներ չլինեն, ապա առաջիկայում ռուբլու շուրջ կայունացման միտումներ կտեսնենք։ Գոնե տնտեսագետները հավատում են դրան, իհարկե միևնույն ժամանակ չբացառելով, որ հնարավոր է դեռ առջևում լինեն նոր պատժամիջոցներ․․․

Կլինեն նոր պատժամիջոցներ, և կոնկրետ ինչ տեսքով կլինեն՝ այս պահին տնտեսագետները դժվարանում են հստակ կանխատեսումներ անել, քանի որ պատժամիջոցները դեռևս չեն ներկայացվել ամբողջ փաթեթով, բայց այն, որ դրանք կանդրադառնան նաև արտահանման վրա՝ մասնագետները չեն կասկածում։

Նրանք հաշվարկել են՝ նախկինում x գումարով արտահանվող ապրանքը, այժմ 1/2x կարժենա, ինչի հետևանքով չի բացառվում, որ տվյալ ապրանքի պահանջարկը կնվազի:

Ռուսական շուկայում հայկական ապրանքների պահանջարկի հնարավոր անկման պարագայում հայ արտահանողների համար հեշտ չի լինելու այլ շուկաներ «նվաճելը»։ Իսկ եթե անգամ կարողանանք որոշ փոխարինող շուկաներ գտնել, ապա դա երկար ժամանակ կպահանջի՝ գուցե տարիներ։

Չի բացառվում, որ կտուժեն նաև Հայաստանում ռուսական կապիտալ ունեցող դուստր ընկերությունները․․․ Հատկապես, որ առաջին ծիծեռնակներն արդեն կան՝ ՎՏԲ բանկի հայտարարության տեսքով։

Թեև «ՎՏԲ Հայաստան» բանկը հանդես է եկել հայտարարությամբ, թե՝ կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա, սակայն, միևնույն ժամանակ, արտերկրում գտնվող իր հաճախորդներին խորհուրդ է տալիս կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով․․․

Այնպես որ՝ ռիսկերն ակնհայտ են․․․ Մյուս կողմից էլ հայ բանկիրները շտապում են հանգստացնել՝ բանկերն ի զորու են կարգավորել համակարգում ստեղծված դժվարությունները։

Ամեն դեպքում սրանք կանխատեսումներ են, և չպետք է մոռանալ, որ պատժամիջոցներ թելադրող Արևմուտքը ևս բազմաթիվ թելերով կապված է ՌԴ-ին ու ներկա է ռուսական շուկայում, ուստի, և բանկային համակարգին ուղղված պատժամիջոցները կարող են ունենալ հայելային էֆեկտներ։ 

Այնպես որ, այս առումով դժվար է ասել՝ որ երկիրն ավելի շատ կտուժի մյուսների համեմատ․․․

Արմինե Մկրտումյան