Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահ
Մամուլ

«Վստահ եմ` իր հետ պիտի հանդիպեմ, մեր այս բաժանումը ժամանակավոր է». Ազատը շուրջբոլորը լցնում էր իր ներկայությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ազատ Սահակյանի ժամկետային զինծառայությունն անցնում էր Արցախի Հանրապետությունում` «Մարտունի 3»-ում: Ծառայության ընթացքում ստացել էր սերժանտի կոչում։ Նախքան զորակոչվելը սովորել էր Երևանի պետական արհեստագործական ուսումնարանում, ընտրել էր «Խոհարարական գործ» բաժինը: Այնուհետև ընդունվել էր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության բաժին, իսկ հետո մեկնել էր զինծառայության: «8-9-րդ դասարաններում ասաց, որ ուզում է խոհարար դառնալ, ուշագրավ է, բայց հետո որոշեց, որ լավ խոհարար լինելու համար նաև լավ հոգեբան պետք է լինի: Բավականին շատ ծրագրեր ուներ ապագայի հետ կապված: Խոհարարությունը լինելու էր իր կյանքում: Նա և իր ուսուցիչը հասցրել էին ընկերանալ, վաղուց արդեն ուսուցիչ ու աշակերտ հարաբերությունները չէին, զինծառայությունից վերադառնալուց հետո նրա և ընկերների հետ միասին սեփական գործ հիմնելու մասին էին մտածում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիլվան` Ազատի մայրիկը:

Ծնողի համար, իհարկե, դժվար է նկարագրել որդուն, խոսել նրա հատկանիշների մասին, չէ՞ որ ցանկացած ծնողի համար իր երեխան լավագույնն է: Այդպես է նաև տիկին Սիլվայի պարագայում, բայց զրույցի ընթացքում նա ասում է, որ Ազատի ընկերները որդու մասին խոսելիս հաճախ են շեշտում նրա` բոլորից ու ամենուրեք տարբերվող լինելու փաստը: Գուցե նաև հենց այս հատկանիշի շնորհիվ է նա աչքի ընկել պատերազմի ընթացքում: Մայրիկն ասում է` 44 օրվա ընթացքում անընդհատ կապի մեջ էին իրար հետ, բայց պատերազմից չէին խոսում:

«Հիմնականում մեր զրույցները հոգևոր արժեքների, իրար օգնելու մասին էին, իսկ «կապի միջոցը» աղոթքն է եղել: Իր տարեդարձի օրն եմ իմացել, որ նա նռնականետային ջոկատի հրամանատարն է եղել: Երբ «Մարտունի 3»-ի փոխգնդապետ Սարգսյանը մեզ հանձնում էր իր մեդալը, միայն այդ ժամանակ իմացանք իր` հրամանատար լինելու մասին: Մեկ տարի լռել է և մեզ այդ մասին ոչինչ չի ասել: Այդքան իր ներսում համեստություն ու խոնարհություն կար, ոչ թե ցանկություն սեփական անձը բարձրացնելու: Բարդ է ինձ համար իրեն նկարագրելը, ուղղակի բառեր չեմ գտնում»,-նշում է զրուցակիցս: Զրույցների ժամանակ, որոնք եղել են ընտանիքի և Ազատի միջև, երբ արդեն պատերազմ էր, Ազատը չէր դադարում կատակներ անել, անգամ վերջին օրերին` նոյեմբերի 5-ին, 6-ին, երբ բավականին թեժ մարտեր էին ընթանում, իր կատակները թույլ չէին տալիս հավատալ, որ տղաները թեժ կետերում են, ծնողների մտքով անգամ նման բան չի անցել: Տիկին Սիլվան ասում է` որդու հետ հեռախոսային վերջին զրույցը եղել է նոյեմբերի 6-ին:

Նոյեմբերի 7-ին Ազատը զոհվել է` խրամատում, ընկերների հետ, արկի հարվածից ... «Իրենց մոտ եկած տղաներին հետ են ուղարկել: Ընկերը պատմեց, որ դեպքի օրը ժամեր առաջ բարձրացել է Ազատի և մյուս տղաների մոտ, բայց ասել են՝ գնա, մի մնա այստեղ: Իրենց իջեցրել են Կողակ սարից, դրանից անմիջապես հետո դեպքը եղել է: Ազատի խոսքն ազդեցիկ է եղել, ենթարկվել են դրան, բայց հիմքում եղել է սերն ու հարգանքը նրա նկատմամբ»,-պատմում է տիկին Սիլվան, որի ձայնի մեջ անասելի լույս, ջերմություն, միևնույն ժամանակ անսահման կարոտ կա, երբ խոսում է սիրելի որդու մասին: Զրույցի ընթացքում փորձում է բառեր ընտրել նրան նկարագրելու համար, հետո ասում` մոր համար դժվար է որդուն նկարագրել, դադար է առնում ու շարունակում. «Իր մեջ կյանք կար, աստվածային էությունը կար: Ճանաչել իրեն, սիրել իրեն՝ նշանակում է ճանաչել ու սիրել Աստծուն: Այն էությունը, բնավորության գծերը, որ կային Ազատի մեջ, երկնային էին: Սրանք զուտ մոր խոսքեր չեն: Ցանկացած մեկը, ով առիթ է ունեցել թեկուզ մեկ անգամ Ազատի հետ շփվելու, նույնը կասի: Ազատի մասին ցանկացած մեկը կարող է անվերջ խոսել»:

19 տարի է ապրել Ազատը, բայց, մոր խոսքերով, նրա կյանքի պատմությունն այնքան ծավալուն ու բովանդակալից է: «Մարդը կարող է ութսուն և ավելի տարի ապրել, բայց իր մահվանից հետո ոչինչ չունենան ասելու, պատմելու, բայց շատ ու շատ մեր տղաների մասին, ոչ միայն Ազատի, կարելի է անվերջ խոսել՝ սերնդեսերունդ, ու պետք է խոսել»,ասում է զրուցակիցս: Հետո հավելում է՝ մի փոքր սփոփանք ունի. գիտի, թե որդին որտեղ է: «Վստահ եմ, որ Աստծու գրկում է, վստահ եմ, որ իր հետ պիտի հանդիպեմ, մեր այս բաժանումը ժամանակավոր է, եթե այն հավիտյան լիներ, չէի կարող ապրել: Հավատում եմ, որ կհանդիպենք: Բառեր չկան նկարագրելու այն ծանրությունը, որ կա…Ամեն վայրկյան անսահման կարոտ կա: Միայն իր ներկայությունն ամեն ինչ լցնում էր, ուրիշ տեսակ էր»,-եզրափակում է տիկին Սիլվան:

Հ. Գ. Ազատ Սահակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կողմից պարգևատրվել է «Մանկավարժական համալսարան» մեդալով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: