Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին մարտական նռնակ է պայթեցրել
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20–ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան 43 հասցեում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ մի քաղաքացի նշված հասցեում գործող «Ապավեն» ընկերությունում մարտական նռնակ է պայթեցրել, ով բարեբախտաբար, վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Նորիկ Մանուկյանն ու Հայկ Բարսեղյանը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին, մինչև հետաքննչական և քննչական խմբերը մոտենան:
Ոստիկանությունը պարզում է նռնակը պայթեցրած քաղաքացու ինքնությունը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է Mercedes մակնիշի 05 ML 550 համարանիշի ավտոմեքենա, կոտրված դռան ապակիներ, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:
*****
20:50
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Շենգավիթի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արա Ավագյանն ու Սարգիս Մելքոնյանը:
Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: