Դավաճանը դու ես․ Փաշինյանը հունից դուրս եկավ, իսկ ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը․ լարված իրավիճակ ԱԺ-ում (տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին լսելով Արցախը հանձնելու մասին բառակապակցությունը, հունից դուրս եկավ: Նա հարցին չպատասխանեց, փոխարենը սկսեց գոռգոռալ, մեղադրել նախկին իշխանություններին: Տեղից արձագանքեցին մյուս պատգամավորները, ինչից հետո նիստը վարող Հակոբ Արշակյանը սկսեց աջ ու ձախ նկատողություններ տալ և հորդորել, թե ինչ բառերով հարցեր տան: Արդյունքում ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտեցին նիստը և լքեցին դահլիճը: