Վրաստանի պատգամավորները արյուն են հանձնում Ուկրաինային օգնելու համար
Վրաստանի խորհրդարանի մինչև 65 պատգամավոր և աշխատակազմի անդամներ արյուն են հանձնել Ուկրաինային օգնելու համար, որտեղ փետրվարի 24-ից լայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում։ Այս մասին գրում է «Грузия Online»։
Նշվում է, որ դոնոր են դարձել թե՛ մեծամասնության, թե՛ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ Գործընթացի պատասխանատուն Վրաստանի Արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ինստիտուտն է։
Օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արյունը հնարավորինս շուտ կուղարկվի Ուկրաինա։ Տրանսպորտը կիրականացնի Վրաստանում Կարմիր Խաչի ներկայացուցչությունը։