«Նա շատ պիտանի մարդ է Հայաստանի համար»․ Խաչատուր Սուքիասյանը՝ Վահագն Խաչատուրյանի մասին (տեսանյութ)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հերքում է, որ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն ինքն է առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում՝ ընդգծելով, որ ինքը ՔՊ վարչության անդամ չէ և կուսակցական չէ, իսկ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը քննարկվել է կուսակցության վարչությունում։
«Իհարկե, հնարավոր է՝ դրանից առաջ այլ թեկնածուների անուններ ևս քննարկվել են, ես՝ որպես խմբակցության անդամ, ունեմ մեկ ձայնի իրավունք և քվեարկելու եմ Վահագն Խաչատուրյանի օգտին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանը։