Ինչպես է Պուտինը պատրաստվում դիմավորել Նոր տարին
Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչներից և բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը այս տարի Ամանորը կդիմավորեն տանը: Ինչպես TACC գործակալությանն է հայտնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Վլադիմիր Պուտինն այս անգամ կրկին Նոր տարին կդիմավորի ընտանիքի և իր մերձավորների հետ: Սակայն թե դա որտեղ տեղի կունենա` Դմիտրի Պեսկովը չի հայտնել:
Նախորդ տարի ևս Պուտինը Նոր տարին դիմավորել է մտերիմների հետ: Այդուհանդերձ Ռուսաստանի ղեկավարի հանգիստը երկար չի տևել:
«Սև ոսկու» գինը չի անցել 38 դոլարից
Երեքշաբթի օրվա նավթերի գների կտրուկ աճը շարունակական չեղավ: Այս մասին հայտնում է Вести-ին:
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների արդյունքում նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, վկայում են սակարկությունների արդյունքները։
«Սև ոսկու» գինը Նյու Յորքի բորսայում կազմել է 37.15 դոլար մեկ բարելի դիմաց: