Չինաստանը մտադիր չէ միանալ հակառուսական պատժամիջոցներին
Չինաստանի բանկային և ապահովագրական կարգավորող կոմիտեի (CBIRC) ղեկավար Գուո Շուցին չորեքշաբթի՝ մարտի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին և կշարունակի նորմալ ֆինանսական համագործակցությունը բոլոր կողմերի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Շուցին այս հայտարարությունն արել է որպես պատասխան այն հարցին, թե Չինաստանը մտադիր է ֆինանսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, ինչպես արդեն արել են շատ երկրներ:
Կոմիտեի ղեկավարը հավելել է, որ հակառուսական պատժամիջոցները մեծ ազդեցություն չեն ունենում չինական տնտեսության վրա, իսկ ապագայում ազդեցությունը չի խոստանում էական լինել։ Նա նշել է, որ Չինաստանի տնտեսությունը և ֆինանսները չափազանց ուժեղ և կայուն են, սակայն փորձագետները կշարունակեն հետևել իրավիճակին: