Կիլիան Մբապեն չի պատրաստվում հրաժարվել «Ռեալ» տեղափոխվելու մտքից
Կիլիան Մբապեն չի պատրաստվում հրաժարվել ամռանը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մտքից։
Այս շաբաթ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն հարձակվողին առաջարկել է 50 միլիոն եվրոյի պայմանագիր մինչև 2024 թվականը և 100 միլիոն բոնուս՝ հավատարմության համար։
Չնայած դրան, ինչպես նաև ընտանիքի և շրջապատի ճնշմանը, 23-ամյա հարձակվողը ցանկանում է խաղալ մադրիդյան ակումբում։
Մադրիդի «Ռեալը» տեղյակ է ֆրանսիացու ցանկությունից և սպասում է նրան մրցաշրջանի ավարտին։
Մբապեն ավելի վաղ մերժել էր ՊՍԺ-ի մի քանի առաջարկ՝ երկարաձգելու պայմանագիրը: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։