Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում է նշանակել նախագահին. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, խմբակցությունում մարնամասն քննարկել են նախագահի ընտրություններին մասնակցելու հարցը և միասնական որոշում է կայացրել չմասնակցել այդ ընտրություններին։
«Ըստ էության, կարելի է ասել այսօրվա կառավարության ղեկավարը կառավարության նիստում նշանակեց Հանրապետության նախագահին։ Գումարած դրան, հաշվի առնելով այդ վերկուսակցական լինելը, ՀՀ նախագահը պետք է լինի հավասարակշռող, համախմբող անձնավորություն: Վահագն Խաչատուրյանը չի կարողանալու անաչառություն դրսևորել»,-ասաց Օհանյանը: