Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ
Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրեց Ատոմ Ջանջուղազյանին:
Ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր:
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 70 պատգամավոր, դեմ ՝ 0:
Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկվել էր ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։