Թուրքիան պատրաստ է Ստամբուլում բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Ստամբուլում բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Չելիքի հայտարարությանը։
«Թուրքիան պատրաստ է բանակցել իր բոլոր միջնորդական հնարավորություններով։ Գլխավորն այն է, որ հրադադարի համաձայնություն ձեռք բերվի»,- ասաց նա։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել երեք ռուսական նավերի անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը համաձայնել է այս պահանջին։