Նիկոլ Փաշինյանն ամենակամային, խելացի այրերից է Հայաստանի 30 տարվա պատմության մեջ․ Խաչատուր Սուքիասյան
Ես ուզում եմ, որ ՀՀ-ն լինի կայուն, հզոր, զարգացած տնտեսությամբ երկիր, առանց տնտեսության ՀՀ-ն չի կարող զարգանալ, առանց հարևանների հետ լավ հարաբերության երկիրը չի կարող զարգանալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Իմ կարծիքով՝ ինչքան ես ճանաչում եմ, 30 տարվա պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը ամենակամային, խելացի քաղաքական այրերից մեկն է Հայաստանում։ Ով ինչ կասի-չի ասի, մնացած ամեն ինչը մարդկանց ուղեղները թունավորելու, տարբեր կարծիքներ հայտնելու քաղաքական, փոքր կուսակցական շահը առաջ մղելու խնդիր է»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ ինքն առաջնորդվում է պետական շահով ու իր համար կուսակցական նեղ շահերն անընդունելի են։