Ռուս զինվորականները շարժվում են դեպի Ուկրաինայի մայրաքաղաք․ Կլիչկո
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ռուս զինվորականները շարժվում են դեպի Ուկրաինայի մայրաքաղաք։
«Բիլա Ցերկվան գնդակոծվել է գիշերը, մարտերը շարունակվել են Բուչայում և Գոստոմելում։ Մենք պատրաստվում ենք և պաշտպանելու ենք Կիևը»,- հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նա նաև հորդորել է քաղաքի բնակիչներին չկորցնել ինքնատիրապետումը և չհավատալ ապատեղեկատվությանը։