Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե դա տեղի ունենա, կլինի միջուկային և կործանարար․ Լավրով
Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե դա տեղի ունենա, կլինի միջուկային և կործանարար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Aljazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, չորեքշաբթի մի հատված հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ում։
«Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի կործանարար միջուկային պատերազմ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նախարարին։
Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերի վրա, ով ասել է, որ Վաշինգտոնի կողմից Մոսկվայի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցների այլընտրանքը կլինի երրորդ համաշխարհային պատերազմը։