Մոսկվան հայտարարել է, որ Կիևը ձգձգում է բանակցությունները Վաշինգտոնի թելադրանքով
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլին, սակայն Կիևը ձգձգում է գործընթացն ԱՄՆ-ի թելադրանքով, Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պատրաստ ենք բանակցությունների երկրորդ փուլին, սակայն ուկրաինական կողմն ամերիկացիների թելադրանքով ձգձգում է գործընթացը»,- նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ չորեքշաբթի կեսօրին ռուսական պատվիրակությունը կսպասի ուկրաինական պատվիրակությանը բանակցությունները շարունակելու համար։