Ռուսաստանը պատրաստ է այս գիշեր շարունակել Ուկրաինայի հետ բանակցությունները․ Պեսկով
Ռուսական պատվիրակությունը չորեքշաբթի կեսօրին կսպասի ուկրաինացիներին՝ բանակցությունները շարունակելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսօր ցերեկը, ուշ կեսօրին մեր պատվիրակությունը տեղում կլինի՝ սպասելով ուկրաինացի բանակցողներին։ Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում Interfax-ը։
Նա չի հստակեցրել բանակցությունների վայրը. «Ես չեմ ուզում դա անել նախապես»։