Հակառակորդը տոնական օրերին ակտիվանում է, բայց արագ լռեցնում ենք. փոխգնդապետ. (տեսանյութ)
«Հայ ժողովրդի համար ցանկացած տոնական օրերին իրենք փորձում են ակտիվանալ, սադրանքների են դիմում, բայց արագ լռեցնում ենք, ամանորին էլ հարկ եղած դեպքում պատժիչ գործողությունների կդիմենք, որ մեր ժողովուրդը հանգիստ տոնի»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետ Մանուկ Բադալյանը:
Ըստ նրա՝ իրավիճակը սահմանին վերահսկելի է, մեր զինվորները բարձր մարտական պատրաստվածություն ունեն, միշտ զգոն են և գիտակցում են, որ հայրենիքի սահմաներն են պահում: Ինչ վերաբերում է այն հարցերին, թե արդյոք հակառակորդը պատրաստ է լայնամաշտաբ պատերազմի, ապա Մանուկ Բադալյանի ներկայացմամբ՝ Ադրբեջանը լավ հասկանում է, որ ուժերի հարաբերակցությամբ ի վիճակի չէ պատերազմին դիմագրավելու, պատերազմի համար զենքից առավել կարևոր մարտական ոգին է, որ հակառակորդի մոտ բացակայում է:
Մանրամասները՝ տեսանյութում