Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանան Ռուսաստանի հետ նոր բանակցությունները․ Դմիտրի Կուլեբա
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ դեռ հայտնի չէ, թե երբ կկայանան Ռուսաստանի հետ նոր բանակցությունները։ Այս մասին նա ասել է չորեքշաբթի՝ մարտի 2-ին, ճեպազրույցում, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
«Այժմ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ մի կերպ պատրաստ չենք ընդունելու ռուսական որևէ վերջնագիր։ Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանան նոր բանակցությունները»,- ասել է Կուլեբան։
Նա հավելել է, որ ռուսների պահանջները մնում են նույնը. սրանք այն պահանջներն են, որոնք Պուտինը հնչեցրել է իրադարձությունների մեկնարկից առաջ իր ուղերձում։