Մոսկվայում 6 տղամարդու կողմից բռնաբարված կինը մահացել է․ բռնաբարողներից 2-ը միգրանտ են
Մոսկվայում վեց տղամարդուց բաղկացած խումբը բռնաբարել է ծնունդով Ղրղզստանից 36-ամյա կնոջը, ով մահացել է։ Այս մասին հայտնում է gazeta.ru՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Հայտնի է, որ հանցագործությունը տեղի է ունեցել Վոլգոգրադսկի պողոտայի բազմաբնակարան շենքերից մեկի մուտքի մոտ։
Ըստ քննիչների՝ խմբակային բռնաբարությունից հետո զոհին գտել են հարեւանները, ովքեր շտապօգնություն են կանչել։ Նրանք նաև ենթադրել են, որ կնոջը, բացի սեռական ակտերից, ծեծի են ենթարկել հարձակվողները։
Բժիշկների խումբը տուժածին անգիտակից վիճակում հոսպիտալացրել է, նա կոմայի մեջ է ընկել։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են էթանոլով ծանր թունավորում և քթի կոտրվածք։ Արդյունքում փետրվարի 28-ին նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Նշվում է, որ երկու կասկածյալներ արդեն բերման են ենթարկվել իրավապահների կողմից։ Նրանք մահացածի հայրենակիցներն են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում երկու հարբած միգրանտներ բռնաբարել են մի կնոջ։