Արդեն փոշմանել ենք, որ «Նիկոլ վարչապետ» գոռացինք․ քո ասած 3 միլիոն վարչապետներից մեկն էլ ես եմ, ախպեր, եկել եմ՝ ընդունի ինձ․ փարաքարցի (տեսանյութ)
Մի քանի տասնյակ փարաքարցիներ պահանջում են իրենց ընտրած թեկնածուին նշանակել որպես համայնքի ղեկավար։ Նրանք բողոքում են անարդարությունից ու նկատում, որ 2018-ին սրա համար չեն ճանապարհ փակել ու Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձրել։
«Եկավ, մեր շնորհիվ դարձավ վարչապետ ու լրիվ ուրիշ մարդ դարձավ»,- նկատում է Փարաքարի բնակիչներից մեկը։
Հավաքվածները նշում են, որ հեղափոխությունից հետո բացի բացասական երևույթներից ոչ մի դրական փոփոխություն չեն տեսել։ Նրանք դժգոհում են անգամ մանկապարտեզների ավելացած վարձավճարներից՝ 5-ից դարձել է 7000 դրամ․ դրան ավելացրած գրենական պիտույքների վճարը։
«Բա ասում էիք՝ եկել ենք էժանացնենք, Նիկոլ Փաշինյան, արի հլը նայի, տես՝ ինչ է կատարվում: Ասում են՝ շատ երեխաներ ունեցեք, ես 3 երեխաների հայր եմ, ի՞նչ աշխատավարձ են տալիս: 150 հազար դրամ եմ ստանում, ամսական մենակ 21 հազար մանկապարտեզի վարձն է, բա էդ երեխան ուտել է ուզում, շոր է ուզում: Արդեն փոշմանել ենք, որ «Նիկոլ վարչապետ» գոռացինք: Ինչ լինում է, ասում են՝ նախկիններ, նախկիններ»,-ասաց հավաքվածներից մեկը։
Մյուսն էլ նկատեց․ «Մենք իր ասած 3 մլն վարչապետներից մեկն ենք, եկել ենք, թող ընդունի մեզ։ Թող 1 հոգու ընդունի, 10 հոգու ընդունի ու լսի։ Կարող ա մենք սխալ ենք․ թող լսի ու ասի՝ չէ՛, տենց չի դուք սխալ եք։ Բայց հիմա եթե էսքանով գնանք մոտը՝ կփախչի (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ․)։ Կանչի, ես հիմա գալիս եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում