Իրանի ռազմածովային ուժերը նոր հրթիռներ են փորձարկել Հորմուզի նեղուցում
Lenta.ru-ն հղում կատարելով NBC News-ին հայտնում է, որ Իրանի ռազմածովային ուժերը նոր հրթիռներ են փորձարկել Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան USS Harry S Truman ավիակրից և մի քանի այլ ռազմանավերից մոտ 1300 մետր հեռավարությամբ։
Լրատվամիջոցը մանրամասնել է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների դիտարկմամբ, թեև փորձարկված հրթիռներն ուղղված չեն եղել ամերիկյան ավիակրի ու ռազմանավերից որևէ մեկի ուղղությամբ, այնուհանդերձ՝ հրթիռների այդքան մոտ փորձարկումը կասկածների տեղիք է տվել ամերիկյան կողմի համար:
«Մենք գտնում ենք, որ հրթիռների այդքան մոտ արձակումը բավական սադրիչ քայլ է Թեհրանի կողմից»,- նշել է պաշտոնյան` հավելելով, որ հրթիռներից մեկն արձակման պահին USS Harry S Truman ավիակրից գտնվել է ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա:
Աղբյուրը նաև մանրամասնում է, որ չնայած դեպքը դեկտեմբերի 26-ին է տեղի ունեցել, այդ, մասին բարձրաձայնում է հիմա: