Էներգետիկ ընկերությունները Սպիտակ տնից պահանջում են պատժամիջոցներ չկիրառել ռուսական ուրանի նկատմամբ
Մի քանի ամերիկյան էներգետիկ ընկերություններ, այդ թվում՝ Duke Energy Corp, Exelon Corp և Nuclear Energy Institute (NEI), փորձում են համոզել Սպիտակ տան պաշտոնյաներին պատժամիջոցներ չկիրառել ռուսական ուրանի նկատմամբ:
Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուրի։
Աղբյուրների համաձայն՝ NEI-ն աշխատում է ապահովելու, որ Ռուսաստանի Դաշնությունից ուրանի մատակարարումների սահմանափակումները չընկնեն Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ոլորտի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթի մեջ:
Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ ԱՄՆ ատոմային էներգիայի արդյունաբերությունը կախված է «Ռուսաստանից էժան ուրանի» մատակարարումից։