Ռազմական գործողությունները լավատեսություն չեն ներշնչում. Էրդողանի խոսնակ
«Չեմ ուզում հոռետես լինել, բայց պատկերը, որ տեսնում եմ, այնքան էլ խոստումնալից չէ։ Ռազմական գործողությունները լավատեսություն չեն ներշնչում»։ Այս մասին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։
Պատասխանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ իր մտքերի մասին հարցին՝ Կալինն ասել է, որ եթե ուկրաինական քաղաքների վրա հարձակումները շարունակվեն, ուկրաինական կողմին բանակցությունների սեղանի շուրջ պահելը գնալով ավելի դժվար կդառնա։
«Ուկրաինական կողմը մինչ այժմ ցանկություն է հայտնել շարունակել բանակցությունները Թուրքիայի առաջարկի հետ, սակայն Ռուսաստանը որոշ անիրատեսական մաքսիմալիստական պահանջներ ունի»,- ասել է նա։