ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատերազմը կանխամտածված էր. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրենք պատրաստ էին ռազմական գործողությունների Ուկրաինայում։ Այս մասին ասվում է Կոնգրեսին ուղղված ամերիկացի առաջնորդի ուղերձի տեքստում։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատերազմը կանխամտածված էր և ոչ հրահրված։ Նա կարծում էր, որ կբաժանի Եվրոպան և ԱՄՆ-ը, բայց սխալվեց։ Մենք պատրաստ էինք»,- ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված նրա ելույթից հատվածներում։
Նշենք, որ Բայդենը մի քանի ժամից ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։