Վլադիմիր Պուտինը վերջին մի քանի օրերին չափազանց զայրացած վիճակում է. CNN
Ամերիկյան CNN հեռուստաալիքի լրագրողներն իրենց ամերիկյան հետախուզական աղբյուրներից տեղեկացել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մի քանի օրերին չափազանց զայրացած վիճակում է եղել՝ կապված Ռուսաստանի տնտեսության դեմ արևմտյան կոշտ պատժամիջոցների հետ։
Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնապես խնդրել են հետախուզական մարմիններին պարզել, թե ինչ տրամադրություն ունի Պուտինը և ստուգել, թե արդյոք նա ընդհանուր առմամբ կայուն է։
«Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ անհանգստացած էին Ուկրաինայում ծայրահեղ կտրուկ և արկածախնդիր ռազմական գործողություններով։ Սա շատ է տարբերվում Պուտինի նախկին որոշումներից ու պահվածքից»,- ասել են հեռուստաալիքի զրուցակիցները։