Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ բանակցությունների` զինադադարի պայմաններում. հարցազրույց` CNN-ին (տեսանյութ)
«Պատրաստ է Պուտինի հետ բանակցություններին»։ Այս մասին ասել է Զելենսկին` CNN-ին և Reuters-ին տված հարցազրույցում։ Նա հայտարարեց.
- եթե Արևմուտքն իր խնդրանքով կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառեր Ռուսաստանի Դաշնության դեմ, ապա «ներխուժում» չէր լինի։ Զելենսկին ասել էր, որ նա չէր հավատում «ներխուժմանը», քանի որ Արևմուտքը նրան չներկայացրեց մոտալուտ հարձակման իրական գործոններ։
Ուկրաինայի նախագահը դեռ չի զգում Ռուսաստանի հետ բանակցությունների առաջին փուլի արդյունքները, սակայն նա հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների պատրաստակամության մասին։ Ամեն դեպքում նա նկատում է, որ «առաջին հերթին անհրաժեշտ է լիակատար զինադադար՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար»։