Մարտի 2-ից արգելվում է ՌԴ-ից 10 հազար դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի դուրսբերումը. Պուտինի հրամանը
Ռուսաստանի Դաշնության ֆոնդային շուկան վերահսկելու հարցում իրավաբանական անձանց համար նախատեսված վերահսկողությանն ավելացրել է նաև սահմանափակումներ, որոնք կտարածվեն ֆիզիկական անձանց վրա։ Այդ մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինի հրամանով՝ մարտի 2-ից արգելվելու է երկրից 10 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի դուրսբերումը։