Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Աբու-Դաբիի թագաժառանգի հետ
Այսօր` մարտի 1-ին, կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբու-Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ-ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
Քննարկվել են ռուս-էմիրաթական համագործակցության արդիական հարցեր։ Նշվել է միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի շրջանակներում կառուցողական համատեղ աշխատանքի կարևորությունը։ Երկուստեք հակվածություն է արտահայտվել ռազմավարական գործընկերության երկկողմ հարաբերությունների հետագա համակողմանի զարգացման համար։
Քննարկվել է OPEC Plus ձևաչափով պայմանավորվածությունների իրականացման առաջընթացը։
Դիտարկվել է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը մանրամասնել է Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ ռազմական գործողության պատճառները, նպատակներն ու խնդիրները։
Իր հերթին Մուհամեդ Ալ Նահյանը հայտարարել է ազգային անվտանգությունն ապահովելու Ռուսաստանի իրավունքի մասին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունն ու շփումները տարբեր մակարդակներով։