Արցախի նախագահը ԱԽ նիստ է հրավիրել․ քննարկվել են Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը: