Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի խոշոր քաղաքներն արգելափակված են
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրախորհրդարանին ուղղված տեսաուղերձում ասել է, որ երկրի բոլոր խոշոր քաղաքները գտնվում են արգելափակման մեջ։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Այժմ մեր երկրի բոլոր խոշոր քաղաքներն արգելափակված են»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Դոնբասի պաշտպանության համար՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքին։
Նշվում է նաև, որ Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ։