Բելառուսի ՀՕՊ-ը թույլ չի տա հարված հասցնել ՌԴ ԶՈւ-ի թիկունքին. Լուկաշենկո
Բելառուսի հակաօդային պաշտպանության համակարգերը (ՀՕՊ) բերվել են մարտական պատրաստության՝ ՌԴ Զինված ուժերի թիկունքին հարվածը կանխելու համար։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով Անվտանգության խորհրդի նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կատարած հայտարարությանը։
Նրա խոսքով՝ Բելառուսում օդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական պատրաստության՝ թույլ չտալու համար ռուսական զորքերին թիկունքից հարվածներ հասցնել։
«Պաշտպանության նախարարն ինձ զեկուցեց արևմտյան սահմանը ևս հինգ գումարտակով ծածկելու պատրաստակամության մասին: Այլ կերպ չենք կարող անել, մենք անընդհատ սադրանքների ենք սպասում արևմտյան գործընկերների կողմից, կա՛մ քաղաքականության, կա՛մ տնտեսության, կա՛մ ռազմական ոլորտում»,- նշել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ բելառուս զինվորականները չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին և չեն պատրաստվում դա անել ապագայում։