Զելենսկին հետ է կանչել դեսպաններին Վրաստանից և Ղրղզստանից
Ուկրաինան հետ է կանչում իր դեսպաններին Վրաստանից և Ղրղզստանից։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում հրապարակված իր տեսաուղերձում։
«Մենք անհապաղ կանչում ենք Ղրղզստանի դեսպանին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիան հիմնավորելու վերաբերյալ խորհրդակցությունների։ Մենք անմիջապես հետ ենք կանչում դեսպանին Վրաստանից՝ մեզ օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու, ինչպես նաև պատժամիջոցների վերաբերյալ դիրքորոշման համար»,- հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ երկրի դիվանագետներն այժմ արդար և բացարձակապես անհրաժեշտ որոշումներ են կայացնում» այն երկրների հետ կապված, որոնք «փոխել են իրենց խոսքը և միջազգային իրավունքը»։