ՌԴ բանակը կշարունակի հատուկ օպերացիան Ուկրաինայում․ Սերգեյ Շոյգու (տեսանյութ)
Ռուսական բանակը կշարունակի հատուկ օպերացիան Ուկրաինայում, ընդհուպ մինչև առաջադրված նպատակներին հասնելը։ Այս մասին գրում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունները, մինչև առաջադրված նպատակներին հասնելը։ Գլխավոր խնդիրն այս պահին հանդիպսանում է Ռուսաստանն Արևմուտքի երկրների ռազմական սպառնալիքներից պաշտպանելը»,- ասել է Շոյգուն խորհրդակցության ժամանակ։