Նուբարաշենում որոշ հանգուցյալների գերեզմաններ ու ոսկորներ հայտնվել են բաց երկնքի տակ․ shamshyan.com
Արդեն մի քանի օր է, Shamshyan.com-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր հայտնում են, որ Նուբարաշենի աղբավայրի դիմաց գտնվող՝ ժողովրդին հայտնի Սովետաշենի գերեզմանների որոշ հատվածում հանգուցյալների դագաղները հայտնվել են դրսում։
Ինչպես հայտնոմ է կայքը, նշված հատվածում գերեզմանների մեծ մասը համարակալված է, և թափված են մարդկային ոսկորներ։
Հավանաբար, թափառող շների կամ այլ կենդանիների կողմից է այդ ամենը արվել, ու հիմա, եթե պատկան մարմինները հետևություններ չանեն, օրերը տաքանալուն պետ այդ հատվածում տիրելու է սարսափելի վիճակ։