ԵԱՀԿ դիտորդները լքել են Դոնեցկի և Լուգանսկի տարածքը և մեկնել Ռուսաստան (տեսանյութ)
ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության բոլոր դիտորդները լքել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքը. նրանք այժմ մեկնել են Ռուսաստան: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«ԵԱՀԿ դիտորդներով շարասյունը մի քանի ժամից կժամանի Դոնի Ռոստով: Նրանք այստեղ կմնան որոշ ժամանակ: Խոսքը մոտ 150 մարդու մասին է»,- ասվում է աղբյուրի խոսքում։
Սակայն չի նշվում, թե որքան ժամանակ ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ներայացուցիչները կմնան Ռուսաստանում։ Միայն հայտնի է, որ նրանք հյուրանոցային համարներ են ամրագրել Դոնի Ռոստովում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ բոլոր դիտորդները ՌԴ սահմանի Ուսպենկա անցակետով լքում են ԴԺՀ-ի տարածքը։
Հաղորդվել է նաև, որ Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամները տարհանվելու են Մոլդովա։