Ուկրաինան պատրաստվում էր հարված հասցնել Բելառուսում գտնվող ռուսական զորքին․ Լուկաշենկո
Ուկրաինայում որոշ հակաօդային և հրթիռային ստորաբաժանումներ պատրաստվում էին հարվածներ հասցնել Բելառուսում տեղակայված ռուսական զորքերին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Անվտանգության խորհրդի նիստում։
Այս մասին հաղորդում է Tacc գործակալությունը՝ հղում տալով Բելտային։
«Մեր ու ռուսների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ուկրաինայի տարածքում` Բելառուսի սահմանի անմիջապես հարևանությամբ, առկա են մի քանի հակաօդային և հրթիռային դիվիզիաներ, որոնք պատրաստվել են հարվածել Բելառուսում գտնվող ռուսական զորքերին»,- ասել է Բելառուսի նախագահը։