Գոնե մեկդ պարզաբանեիք՝ ինչու Շուշիի հռչակագիրը չքննարկվեց ԱԺ նիստում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացրել էր մի շարք օրինագծեր, որոնց իշխանությունը ներկայացնող խմբակցությունը դեմ է քվեարկել։ Այս մասին ԱԺ իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նկատեց, որ իհարկե բոլորը տարբեր կարծիք կարող են ունենալ, բայց նախագահողը հարցնում է՝ ոչ թե դեմ են նախագծին, թե ոչ, այլ այդ նախագծի քննարկմանը։
Նա առաջ քաշեց կենսաթոշակների հարցը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պիտի մարդն իր թոշակն ստանա, երբ դրսում է:
«Հա, բայց ի՞նչ կապ ունի՝ մարդը Հայաստանում չի բնակվել, ի՞նչ իրավունքով պիտի թոշակը չստանա, չէ՞ որ այդ մարդը վաստակել է, ընդամենը տեխնիկական խնդիրներ են նրա՝ Հայաստանում չգտնվելու հանգամանքները, իսկ ինչո՞ւ չքննարկել հենց դա... Բա որ քննարկեինք ու նոր հետևությունների գայի՞նք, ի վերջո, ԱԺ քննարկումները հենց դրա համար են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Շուշիի հռչակագրին՝ Վարդևանյանը նշեց․ «Գոնե մեկդ պարզաբանեիք՝ ինչու Շուշիի հռչակագիրը չքննարկվեց ԱԺ նիստում»։