«Ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես էր անհանգստանում ՀՀԿ-ն՝ ժողովրդի մասին»․ Մամիջանյանը ՔՊ-ականներին տվյալներ ներկայացրեց (տեսանյութ)
«Ինձ համար զարմանալի չէ, որ ԱԺ պատգամավորները տարրական իրավունքի նորմերի ոտնահարում են դրսևորում՝ դեռևս ՍԴ-ում վարույթ չընդունված հարցի վերաբերյալ հայտնելով կարծիք։ Պարո՛ն Ալեքսանյան, մտահոգիչ է, բայց դա Ձեր հետագա մեղադրական դատավճռի մեջ տեղ էլ չի գտնի։ Այդպես եմ կարծում, որովհետև ձեր կողմից այլ մեղսագործություններն ավելի շատ են»։ Ազգային ժողովւոմ իր ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա նա շեշտեց, որ այս պահին վիճարկում են դրա «սահմանադրականությունը»։
«Սահմանադրականություն բառը չափազանց բարդ է ձեզ համար, դուք վերջին տարիներին հետ եք վարժվել այդ բառը լսելուց և օգտագործելուց»,- ասաց Մամիջանյանը։
Նա նաև ՔՊ-ականներին խոստացավ հիշեցնել, թե ինչ է արել ժամանակին ՀՀԿ-ն ու իրականում ինչպես է անհանգստացել ժողովրդի համար։
«Այ հեսա ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես էր անհանգստանում ՀՀԿ-ն՝ ժողովրդի մասին։ Մի քանի տվյալ՝ դուք տվյալներ սիրում եք»,- ասաց Մամիջանյանն ու սկսեց թվեարկել այն բարեփոխումները, որոնք կատարվել են ՀՀԿ-ի իշխանության օրոք։