Մենք կարող ենք ապացուցել, որ բելառուսական բանակը որևէ կերպ չի մասնակցել ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ բելառուսական բանակը որևէ կերպ չի մասնակցել ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին։
«Մենք կարող ենք դա ապացուցել։ Ավելին, ՌԴ ղեկավարությունը երբեք մեր առջև հարց չի դրել, որպեսզի մենք մասնակենք ռազմական կոնֆլիկտին։ Մենք հաջորդիվ ևս չենք պատրաստվում մասնակցել Ուկրաինայում տեղի ունեցող հատուկ օպերացիային»,-հայտարարել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ երեկ ռուս-ուկրաինական բանակցություններն ընթանում էին Բելառուսում՝ Գոմելի շրջանում։