Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինի

Մեծ հարց է, թե ով է թշնամու շահերը սպասարկում․ մնում է՝ մի հատ էլ հայհոյանք դնեք քվեարկությունից առաջ․ ՔՊ-ականները՝ Օհանյանին (տեսանյութ)

Նախորդ տարի ԱԳ նախարարությունն իր արձագանքում նշել էր, որ թե Շուշիի հռչակագիրը հակահայկական սադրանք է և սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հիշեցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ի գիտություն հայտնելով, որ այդ ժամանակվա արտգործնախարարության աշխատանքն այսօրվա կառավարության ղեկավարության կողմից բազմիցս քննադատվել է։

Նա նկատեց, որ 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ ընտրություններից հետո արդեն այս իշխանությունը և խորհրդարանային կառավարման երկրում ԱԺ-ն, որպես առաջնային մանդատ կրող պետական կառույց պետք է գնահատական տա՝ ընդգծելով իր մտահոգությունները, որ այն դեմ է ՀՀ Անկախության հռչակագրին:

«ԱԺ լռությունն այս թեմայով կդառնա համաձայնության նշան թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած պատերազմում պարտության և հետագա անհաջողություններին, ՀՀ իշխանությունների վրա շարունակական ճնշումներին, որը նախապայմանների ձևով արտահայտվել է հռչակագրում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նկատեց, որ հռչակագրում Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, և թուրք-ադրբեջանական զույգը պահանջում է «Զանգեզուրի միջանցք», մերժում են Հայոց ցեղասպանությունը և առաջարկում թեման տեղափոխել պատմաբանների քննարկման դաշտ, և եթե Հայաստանը որոշի այս դժվար պարտված դիրքից ոտքի կանգնել, ապա միասնական կգործեն նրա շահերի դեմ:

Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության տեսակետը, որով վերջիններս պնդում են, թե այդ հայտարարությունը կխանգարի խաղաղության դարաշրջանի բացմանը՝ Օհանյանը հակառակն է պնդում՝ այն ամբոջությամբ՝ 100%-ով ազգային է և պետական աջակցությանն է ուղղված:

«Հայտարարության ընդունումը բխում է ՀՀ անվտանգության ամրապնդման շահերից, այն մեսիջ կլինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովուրդներին, և՛ աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրության և մեր գործընկերներին, որ մենք այդ գործընթացում ունենք կարմիր գծեր և չենք նահանջելու դրանից, այսինքն՝ իշխանության և հայ ժողովրդի արժանիքների կորուստ չի լինելու»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։

Նա առաջարկեց ներառել նիստերի օրակարգ ու քննարկել․ «Հակառակ դեպքում մենք այն կդիտարկենք թշնամու շահերի սպասարկում»:

ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նշեց, որ դա սպառնալիք էր ու հորդորեց զերծ մնալ սպառնալիքի տոնից:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ կողքից միջամտեց․ «Դա շատ մեծ հարց է, թե ով է թշնամու շահերը սպասարկում»։

Հակոբ Արշակյանը կրկին հորդորեց Օհանյանին չխոսել սպառնալիքի լեզվով ու հավելեց․ «Մնում է, որ մի հատ էլ հայհոյանք դնեք այս կամ այն քվեարկությունից առաջ»։