Իրաքը կարող է վերադարձնել ԴԱԻՇ-ի կողմից զավթված շրջանները
Press TV-ին հաղորդել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը նշել է, թե Իրաքը ի վիճակի է վերադարձնել վերահսկողությունը երկրում ԴԱԻՇ-ի կողմից զավթված բոլոր շրջանների նկատմամբ: Նա նաև կարևորել է Անբար գավառում Ռամադի քաղաքի ամբողջական ազատագրումը:
Ըստ Զարիֆի՝ միասնությունը, ազգային համախմբումն ու Իրաքի զինված ուժերի և ժողովրդական աշխարհազորային մարտիկների քաջությունը կհանգեցնեն նաև Իրաքի մյուս շրջանների ազատագրմանը: