Գերեվարված ուկրաինացի զինվորներին առաջնորդել են Դոնբասում պատերազմում զոհված երեխաների հիշատակի ծառուղի (տեսանյութ)
ԴԺՀ-ի ուժերի կողմից գերեվարված մի խումբ ուկրաինացի զինվորների, ռուս զինվորականներն առաջնորդվել են Դոնեցկի «Հրեշտակների ծառուղի»՝ Դոնբասում պատերազմի տարիներին զոհված երեխաների հիշատակի վայր:
Համալիրը կառուցվել է ի հիշատակ Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության ժամանակ զոհված երեխաների։
Հիշեցնենք, որ Դոնբասում ականների պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 149 երեխա։ Հակամարտության ժամանակ երեխաների մահվան խնդրի վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու համար ակտիվիստները ստեղծել են 101life.net կայքը (որը այլևս հասանելի չէ, վերջին պահպանված տարբերակը հասանելի է վեբ արխիվում), որը հրապարակել է բոլոր փաստագրված դեպքերի լուսանկարները։
Համալիրը բացվել է 2015 թվականի մայիսի 5-ին՝ հուշատախտակի տեղադրումից հետո, իսկ 2017 թվականի հունիսի 2-ին ծառուղու կազմին ավելացվել է Դոնբասի երեխաների հուշարձանը։