Խարկովի կենտրոնում հրթիռ է պայթել (տեսանյութ)
Մարտի 1-ի առավոտյան ռուսական զորքերը կրկին սկսել են գնդակոծել Խարկովը, հայտնում է nv.ua-ն։
Հրթիռը պայթել է Խարկովի կենտրոնում՝ շրջվարչակազմի շենքի մոտ։
Պայթյունի հետևանքով կան այրված մեքենաներ, շուրջբոլորը բեկորներ, ջարդված ապակիներ շրջակա բոլոր շենքերում։