Ռուսաստանի զորքերը 113 ցամաքային և ծովային «Իսկանդեր» և «Կալիբր» հրթիռներ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ
Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի Դաշնության զորքերը 113 ցամաքային և ծովային «Իսկանդեր» և «Կալիբր» հրթիռներ են արձակել ուկրաինական քաղաքների և գյուղերի ուղղությամբ, հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
«Ներխուժման սկզբից Ռուսաստանը 113 «Իսկանդեր» և «Կալիբր» տիպի օպերատիվ-մարտավարական ցամաքային և ծովային հրթիռներ է արձակել Ուկրաինայի խաղաղ քաղաքների և գյուղերի ուղղությամբ», - գրել է Զալուժնին իր Facebook-ում։