Ռուսական ռազմական շարասյունը Կիևից հեռու է արդեն մոտ 25 կիլոմետր
Maxar Technologies-ի արբանյակային նոր լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է մեծ ռազմական շարասյունը մոտենում Կիևին հյուսիսից: Թարմացված տեղեկատվության համաձայն՝ շարասյունի երկարությունն ավելի քան 60 կմ է։ Դրա մի մասն արդեն մտել է Գոստոմելի Անտոնով օդանավակայանի տարածք (գտնվում է Կիևից 25 կմ հեռավորության վրա), ասել է New York Times-ի լրագրող Քրիստոֆ Քեթլը։
ԱՄՆ վարչակազմն ուշադիր հետևում է ռուսական ռազմական շարասյունին, որը, ըստ Maxar-ի հրապարակած նոր արբանյակային լուսանկարների, հասել է Կիևի ծայրամաս և ունի ավելի քան 64 կմ երկարություն, հաղորդում է CNN-ը։ Նրանց անհանգստացնում է ոչ միայն շարասյունի մեծությունը, այլեւ բռնության աճն ու քաղաքացիական զոհերը։
ԱՄՆ պաշտոնյաները, որոնք զարմացած էին Ուկրաինայի կատաղի դիմադրությունից, այժմ վախենում են, որ իրավիճակը «շատ ավելի կբարդանա», - նշում է հեռուստաալիքը: