ԱՄՆ-ն Իսրայելին խնդրում է չօգնել ռուս օլիգարխներին իրենց գումարների տեղափոխման հարցում
ԱՄՆ իշխանություններն Իսրայելին խնդրել են կանխել ռուս օլիգարխներին միջոցների դուրսբերումը, գրում է Ynet-ը։
Հրատարակության համաձայն՝ Իսրայելում չկա օրենսդրություն, որը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել օտարերկրյա մասնավոր բիզնեսի նկատմամբ, ուստի շատերն արդեն Իսրայելից խնդրում են խնայել իրենց գումարները։ ԱՄՆ-ին պետք են երաշխիքներ, որ պատժամիջոցների տակ գտնվող «ռուսական փողերը» չեն հայտնվի իսրայելական բանկերում։
Կառավարության միջգերատեսչական խումբը պատրաստվում է քննարկել այս հարցը, սակայն Իսրայելը խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա։ Արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը կառավարության նախարարներին կոչ է արել զգույշ լինել ռուս գործարարներից, ովքեր ԱՄՆ պատժամիջոցների ցանկում են, նույնիսկ եթե նրանք նախկինում գումար են նվիրաբերել Իսրայելին: