Ռուս զինվորականները անցակետեր են տեղադրել ուկրաինական Խերսոնի մուտքերի մոտ
Ռուս զինվորականները անցակետեր են տեղադրել ուկրաինական Խերսոնի մուտքերի մոտ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Իգոր Կոլիխաևը։
«Ռուսական բանակը հսկիչ անցակետեր է տեղադրել Խերսոնի մուտքերի մոտ։ Դժվար է ասել, թե իրավիճակը հետագայում ինչպես կզարգանա»,- գրել է նա։
Կոլիխաևը դիմել է նաև քաղաքի բնակիչներին և հորդորել հանգստություն պահպանել, պարետային ժամի ժամանակ դուրս չգալ փողոց, որևէ մեկի հետ ագրեսիվ բանակցությունների մեջ չմտնել և «հակամարտությունների չհրահրել թշնամուն»։